Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի          Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները       Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը    

29 հուլ 2021 11:55

Պիտի քննարկենք՝ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։

Անդրադառնալով կոմունիկացիների թեմային` Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վարկաբեկելու համար։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կերպ չկա «միջանցք» արտահայտությունը, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, ուստի ևս մեկ անգամ շեշտեց` Հայաստանը չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ քննարկելու միջանցքային տրամաբանության ոչ մի թեմա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր