Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն    

02 օգոս 2021 10:03

Սիրում եմ ձեզ՝ ձեր մայրերի չափ...Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ կցելով լուսանկար Եռաբլուրից: Գրառումը՝ ստորև

«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։

Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները եւ վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։

Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։

Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր