Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

02 օգոս 2021 12:30

Տեսանյութ.Մտքում երեւի ասում եք՝ անիծվի այն օրը, երբ նստեցի այս փոշեծծչի ղեկին. Թեւանյանը՝ Հասանովին

Ես ձեզ առաջարկում եմ դահլիճին չնայել, այլ նայել կանոնակարգին,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանում դիմեց ութերորդ գումարման առաջին նիստը վարող,  տարիքով ամենամեծ պատգամավոր Կնյազ Հասանովին։


«Մարդկայնորեն ու հոգեբանորեն հասկանում եմ ձեզ, որովհետև հիմա դուք մտածում եք, հանգամանքների բերումով ձեզնից շուտ եմ ծնվել, եկեք նիստը վարենք ու գնանք տներով։ Մտքում էլ երևի ասում եք ՝ անիծվի այն օրը, երբ նստեցի այս փոշեծծչի ղեկին, այսինքն թողեք հանգիստ վարել»,-ասաց Թևանյանը, իսկ ընդհանուր գործընթացի առումով նկատեց, որ բացակա պատգամավորների մասով տեղի է ունենում ալիևություն՝ հավելելով, որ Ալիևը պահել է մեր գերիներին, առաջարկում է բանակցել, իսկ իրենց գործընկերները պատանդի կարգավիճակով են պահվում։


«ԱԺ-ն իրավասություն ունի այս հարցը կարգավորելու, որովհետև սա արտառոց վիճակ է։ Մեր ընկերները պատանդի կարգավիճակից պետք է դուրս գան, քանի որ փոխվել է նրանց սահմանադրաիրավական կարգավիճակը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր