Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

02 օգոս 2021 14:00

Ովքե՞ր կարող են կորոնավիրուսից բարձր պաշտպանվածություն ունենալ

Ինտերֆերոն ալֆայի բարձր մակարդակով, արյան մեջ լիմֆոցիտների բարձր մակարդակով եւ որոշակի գենետիկական մարկերներով մարդիկ կարող են կորոնավիրուսից բարձր պաշտպանվածություն ունենալ:


Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Պաստերի համաճարակաբանության եւ մանրէաբանության հետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Արեգ Թոթոլյանը:


Ինչպես պատմում է «Իզվեստիա»-ն, կան այլ գործոններ, որոնք կորոնավիրուսից պաշտպանություն են ապահովում, սակայն դրանց վերաբերյալ հետազոտությունները դեռ նոր են սկսվում:


Թոթոլյանը նշեց, որ առաջին պաշտպանական գործոնը տեղական պաշտպանության մակարդակն է: Կորոնավիրուսային վարակը մարմն է մտնում վերին շնչուղիների միջոցով, և եթե մարմինը ունի ինտերֆերոն ալֆայի բարձր մակարդակ, վարակի վտանգը նվազում է: Ինտերֆերոն ալֆան մոլեկուլ է, որը սինթեզվում եւ արտադրվում է իմունային համակարգի բջիջների կողմից, այն ունի անմիջական հակավիրուսային ազդեցություն:


Երկրորդ գործոնը գենետիկական մարկերներն են, որոնք կոդավորում են մարդկանց իմունային պատասխանը:


«Մենք հայտնաբերել ենք երկու պաշտպանիչ ալել եւ մեկը, որը նախատրամադրում է հիվանդությանը: Դրանք հետազոտության ամենաառաջին արդյունքներն են, այն շարունակվում է, ընդ որում՝ ակտիվ փուլում»,- ասաց Թոթոլյանը:


Բացի այդ, լիմֆոցիտների բարձր մակարդակը նշանակում է, որ անձը վարակվելու ավելի քիչ հավանականություն ունի, եւ եթե դա տեղի ունենա, ավելի քիչ հավանական է, որ հիվանդությունը ծանր կընթանա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր