Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 օգոս 2021 14:17

Ջհանգիրյանի սկանդալային հայտարարությունը. Գործերի մակագրման համակարգը դրսից միջամտելու հնարավորություն ուներ. ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել

Գործերի մակագրման համակարգը հնարավորություն էր նախատեսում՝ դրսից միջամտության, ինչը քրեորեն պատժելի է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։


Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Երևանի ընդհանուր իրավասության դատարաններում էլեկտրոնային մակագրման համակարգը չի աշխատում, գործերի բաշխումն իրականացվում է դատարանների նախագահների կողմից, ինչը մասնագիտական հանրության շրջանում բավականին մեծ մտահոգություններ է առաջացրել։


Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մակագրման համակարգը չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Սնանկության և Վարչական, ինչպես նաև՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարաններում։


Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն տեղեկացված է եղել դատարաններում ԱԱԾ գործողությունների մասին։


Մասնավորապես, հսկողություն իրականացնող դատախազից դիմում է ներկայացվել՝ դատարաններում քննչական գործողություններ իրականացնելու մասին։ Քրեական գործը հարուցվել է՝ մակագրման համակարգում միջամտության փաստի առթիվ։


«Քրեական գործի հարուցման և քննության անցած ժամանակահատվածում օրենքի տառը և ոգին պահպանված է»,- նշեց Ջհանգիրյանը։


Մակագրման ավտոմատ համակարգի վերագործարկման ժամկետները դեռևս հայտնի չեն, մասնավորապես. ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը Ջհանգիրյանին հայտնել էր, որ դեռևս պետք է փորձաքննություններ նշանակվեն, քննչական գործողություններ են իրականացվում։


«Իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլև՝ ասացին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն այդպիսի գործերով, հետևաբար, այդ խնդիրները պետք է դառնան քննության առարկա »,- նշեց Ջհանգիրյանը։


Ավելին, պարզվում է, որ նախկինում գործող մակագրման համակարգն առաջիկայում, հնարավոր է փոխվի։ Մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց նոր էլեկտրոնային, ինչպես նաև գործերի արխիվացման համակարգերի ստեղծման մտադրությունների մասին, ինչի կապակցությամբ արդեն իսկ կա կնքված պայմանագիր։


Ջհանգիրյանի խոսքով՝ նախկինում գործող մակագրման ծրագրից դժգոհությունները շատ են եղել, ավելին, իրեն զեկուցել են, որ ծրագրում հնարավորություն է նախատեսված՝ ծրագրային մակարդակով դրսից միջամտության համար, ինչը խիստ ռիսկային և քրեորեն պատժելի է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր