Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

03 օգոս 2021 11:00

Այս անգամ էլ կարող է ԱԺ փոխնախագահի պաշտոնում թուրքի լրտեսի եք առաջադրում, ում կենսագրությունը շատ ճկուն է. Աննա Մկրտչյան

Իշխող ուժը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է։ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում։ ԱԺ նիստի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։


Պատգամավորը նկատեց՝ այդ ժամանակահատվածի վերաբերյալ որևէ մեկին տեղեկատվություն չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանը բավական երկար ժամանակ հանդիսանում է հանրային պաշտոնյա։


«Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն։ Այս անգամ էլ կարող են ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի»,-նշեց Աննա Մկրտչյանը։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորեց զերծ մնալ որակումներից.


«Հակառակ պարագայում մենք շարունակությունը շատ դժվար ենք պատկերացնում։ Խնդրում եմ զերծ մնալ որակումներից, առավել ևս երբ դա վերաբերում է ՀՀ բարձր պաշտոն ներկայացնող անձանց»,-նշեց ԱԺ նախագահը։


ԱԺ փոխնախագահի պաշտոնում «ՔՊ» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ դիտարկմանը, ասաց, որ 2017թ.-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս հետազոտություն է իրականացրել Թուրքիայում.


«Ի դեպ երբեք դա չեմ թաքցրել։ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց 3-4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»,-նշեց պատգամավորը։


Նշենք, որ խորհրդարանում այժմ քննարկվում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր