Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

04 օգոս 2021 10:56

Բանակը կոտրելու և կործանելու ծրագիրը շարունակվում է.Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատել է գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանին։ Նա մեկն էր ԶՈՒ այն բարձրաստիճան զինվորականներից, ովքեր 2021 թվականի փետրվարի 21-ին հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության հրաժարականի պահանջով։

Ցավոք, Զինված Ուժերի ղեկավար կազմը չկարողացավ դրսևորել կամային վճռականություն և հասնել իրենց խելամիտ պահանջի կատարմանը՝ շարունակելով ենթարկվել ազգակործան դավաճանին և ծառայել նրա ապազգային ծրագրերին։ Ինչպես կարելի էր կանխատեսել՝ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթով-կարգով ինքն է պաշտոնազրկում իր հրաժարականը պահանջած զինվորականներին, որոնց, հավանաբար, ոչ հեռու ապագայում սպասվում ՝ պատերազմի և պարտության ողջ մեղքը բարդելու տխուր հեռանկարը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո, նրա առաջարկություններով Արմեն Սարգսյանի հրամանագրերով 2021 թվականի մայիսի 4-ին պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։ 2021 թվականի հունիսի 24-ին պաշտոնազրկվել են ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը։

2021 թվականի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյանն տանդեմը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Հայրենիքը թշնամուն հանձնելուն զուգահեռ բանակը կոտրելու և կործանելու ծրագիրը շարունակվում է։ Չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հազարավոր քրեական գործերի մասին, որոնցով անցում են պատերազմից հրաշքով ողջ մնացած բազմաթիվ գեներալներ և սպաներ»,֊գրել է Ղազարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր