Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

05 օգոս 2021 12:43

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա. 7 անձի մեղադրական եզրակացություն է տրվել

Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ զուգորդված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ՊԵԿ օպերլիազորի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազոր, որը տեղյակ է եղել 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և հատուկ թույլտվության բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, սակայն չի կիրառել պատասխանատվության միջոցներ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, ՊԵԿ օպերլիազորն իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար 2020-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և կաշառք է ստացել։

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:

Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր