Սյունիքի մարզում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները
Օգոսոստի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարդանովի ջոկատի անդամներից են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմին՝ լինելով կռվի ամենաթեժ կետերում։