Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

06 օգոս 2021 12:40

Ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են գողացել , բռնաբարել, այնուհետև հետ բերել

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը «Նոյան Տապան» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ սահմանին լինում են միջադեպեր, որոնց մասին իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին, որը, ըստ քաղաքագետի, խաղաղություն է գայլերի և ոչխարների միջև:

«Պատերազմից հետո բավականին տեղեկություններ կան կուտակված հանցագործությունների մասին, որոնք որ կատարվել են և կատարվում են առ այսօր։ Քանի դեռ Ալիևն է իշխանության Ադրբեջանում՝ իրենց մոտ որևէ մեկը չի պատժվելու հայի գլուխ կտրելու համար, հայ կանանց բռնաբարելու համար։ Պատերազմից հետո այս բոլոր հանցագործությունները կատարվում են։ Ամեն վեցերորդ գերուն խոշտանգել և սպանել են։ 200 գերի էր հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, որոնցից 38-ին սպանել են ամենդաժան ձևով»,-ասել է Ղուկասյանը։

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել և բռնաբարել․ «Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղությունից, եթե գալիս են Շուռնուխ, գյուղից երեխա են տանում, բռնաբարում են և հետ են բերում»,-ասել է Ղուկասյանը՝ ավելացնելով, որ այս մասին իշխանությունները գիտեն, բայց թաքցնում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր