Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

09 օգոս 2021 10:32

Google Map֊ն այլևս ոչ մի կերպ Տիգրանաշենով ճանապարհ ցույց չի տալիս. պատմաբան

Google Map֊ն այլևս ոչ մի կերպ Տիգրանաշենով ճանապարհ ցույց չի տալիս, իսկ 1 շաբաթ առաջ Տիգրանաշենով էր ճանապարհը ցույց տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը:

«Անգամ եթե նշում ես, որ ճանապարհին Երասխում գործ ունես և ուզում ես այդպես գնալ, նավիգացիոն սիստեմը ՀԱՄԱՌՈՐԵՆ ասում է՝ ՈՉ, գնա Երասխ, հետ արի և դեպի Եղեգնաձոր ճանապարհդ շարունակիր պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ֊ական պատգամավոր, հայ քաղաքագիտական և պատմագիտական մտքի նորահայտ աստղ, ինքն իրեն թալանչի համարող Գագիկ Մելքոնյանի նշած այլընտրանքային ճանապարհով՝ Վեդիով։

Լրացում. ամերիկյան նավիգացիոն սիստեմի համաձայն՝ փակ է նաև Երասխ ֊ Եղեգնաձոր՝ Տիգրանաշենով անցնող ճանապարհը. մեզ առաջարկվող տարբերակով՝ պետք է հետ գալ Վեդի, այնտեղից՝ Եղեգնաձոր։ Փակ է նաև Իջևան ֊ Նոյեմբերյան ճամփան. Ակնաղբյուրից ֊ Բաղանիս ճանապարհն առաջարկվում է անցնել Իջևան ֊ Դիլիջան ֊ Վանաձոր ֊ Նոյեմբերյան ճանապարհով։

Լրացում. ինձ հուշեցին, որ Ակնաղբյուր֊ Բաղանիս ճամփան նախկինում էլ է այդպես ցույց տվել գուգլը, քանի որ ինքս անձամբ չեմ հիշում, անհրաժեշտ համարեցի այդ մասին ասել այստեղ։ Իսկ Տիգրանաշենի պարագայում՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ այնտեղով էր ցույց տալիս, իսկ այօր արդեն փոխված է երթուղին»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր