«Թալիբան»-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի գործերին
«Թալիբան» արմատական շարժումը հանդես է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան»-ին: Երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել Է ավելի քան 200 թալիբ:
«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները:
«Թալիբան»-ը ավելի վաղ հայտարարել է, որ վերահսկողության տակ Է վերցրել Կունդուզի և Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաև Թահարի նահանգի վարչական կենտրոնը:
Իրադրությունն Աֆղանստանում սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել երկրի տարածքից, ինչը տեղի է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել է թալիբների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև:
Ենթադրվում է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ: