Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

09 օգոս 2021 16:31

Թե ՀՀ–ի ու ՌԴ–ի ԶՈՒ–երն ինչ են պայմանավորվել, կդժվարանամ ասել, բայց դա ի վնաս ՀՀ–ի չի կարող լինել

Թե մեր  Զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ–երի միջեւ ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել, բայց կարծում եմ դա ի վնաս ՀՀ–ի երբեք չի կարող լինել։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ բանակցությունների մասին  է խոսքը եւ ի՞նչ է դրված բանակցություննեի սեղանին, երբ ՊՆ–ն հուլիսի 28–ին հայտարարեց, որ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի  սահմանների վրա՝ Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում։


«Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել են այդ սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը։ Հիմա այս պահի դրությամբ ուր  են հասել եւ մեր Զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ–երի միջեւ ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել, բայց կարծում եմ դա ի վնաս ՀՀ–ի երբեք չի կարող լինել»,– ասաց Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր