Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է          Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է       Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել    

10 օգոս 2021 11:40

Դժվար է ասել նաև, թե ո՞վ և ու՞մ հետ է զույգ նստած այս խաղի մեջ.Լայնամասշտաբ պատերազմ գուցե և չլինի, բայց ռազմական բախումն ակնհայտ է

Մի բան շատ ակնհայտ է. լայնամասշտաբ պատերազմ գուցե և չլինի, բայց ռազմական բախումն ակնհայտ է։ Հակառակ դեպքում թուրքերը չէին հանդգնի այսքան բացեիբաց հարվածել ՌԴ խաղաղապահների ազդեցության գոտի դարձած Արցախի մնացորդի մարտական դիրքերի։ Ոչ մի քայլ հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» շարժման մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը։


«ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է


Երեկ մինչ գիշեր թուրքերը կրակել են Արցախի` Շոշ-Մխիթարաշեն հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակել են անգամ հակատանկային նռնականետերով:


Այսօր Պնախարար Կարապետյանը Մոսկվայում է լինելու։ Դժվար է ասել, թե որն է լինելու Շոյգուի հետ քննարկման առանցքային հարցը։


Փաստ է, որ ՀԱՊԿ Զասին ուղղված մեղադրական ճառը դուր եկած չի լինի ռուսական կողմին։ Փաստ է նաև, որ Կարապետյանը ճիշտ էր ձևակերպել իրականությունը։


Դժվար է ասել նաև, թե ո՞վ և ու՞մ հետ է զույգ նստած այս խաղի մեջ։ Եթե Կարապետյանի հայտարարությունները Զասի հետ հանդիպման ժամանակ հրապարակայնացվում են պաշտպանական գերատեսչության լրատվականիբկողմից, ապա հստակ է, որ հայկական կողմը` չնայած ՀՀ֊ում ՌԴ զորքերի խոշոր կոնտինգենտի ներկայության, դժգոհ է իրավիճակից։ Նույնքան դժգոհ, որքան ադրբեջանական կողմը։


Կամ մենք հիմա վերջնականապես քաշում ենք ՀԱՊԿ֊ում մեր անդամակցության կարմիր թելիկները, կամ նախնական ազդակ տալիս, որ հեռանալու ենք կառույցից, եթե ՌԴ֊ն անտարբեր մնա նաև այսպիսի ուղղախոսությունից հետո։


Մի բան շատ ակնհայտ է. լայնամասշտաբ պատերազմ գուցե և չլինի, բայց ռազմական բախումն ակնհայտ է։ Հակառակ դեպքում թուրքերը չէին հանդգնի այսքան բացեիբաց հարվածել ՌԴ խաղաղապահների ազդեցության գոտի դարձած Արցախի մնացորդի մարտական դիրքերի։


Ոչ մի քայլ հետ։


Պայքա՛ր, ոչ թե նահանջ։ Պահա՛նջ, ոչ թե զիջում»,- գրել է Գրիգորյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր