Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

10 օգոս 2021 13:04

Տեսանյութ.Չսխալվե՛ք՝ մտածելով, որ ձեր արածն արդեն մարսել եք ու համարձակվեք գնալ նոր զիջումների, այդ ժամանակ կտեսնեք իրական ցասումը

 Մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, երկրի առաջ ծառացած խնդիրներից, իսկ դուք գալիս եք այստեղ Մարտի 1–ից եւ Հոկտեմբերի 27–ից եք խոսում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ–ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«22 տարի առաջ այս դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն, հետաքրքիր զուգադիպությամբ այն ժամանակվա շատ պաշտոնյաներ հիմա էլ են պաշտոնյա. Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վաղարշակ Հարությունյան, այն ժամանակ էլ էիք բարձր իշխանության, բա բացահայտեիք, նույնը Մարտի 1–ի գործով, երեք տարի այս ժողովրդին կերակրել եք, մարդկանց կեղծ մեղադրանքներով կալանավորել եք, ձեզնից մեկը կա՞, որ կարող է գալ, կանգնել այս ամբիոնին եւ մեզնից ինչ–որ մեկին մեղադրի Հոկտմեբրեի 27–ի կամ Մարտի 1–ի համար, օդի մեջ չէ, փաստերով, որ ասածների տակից դուրս գա»,– նշեց նա։

Ապա Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե չեն հավատում, որ  իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի փաստաթուղթ չեն ստորագրի, որովհետեւ մի անգամ արդեն նման ողբերգություն տեղի է ունեցել։

«Ասում եք՝ եկեք նոյեմբերի 9–ի փաստաթղթին կապիտուլյացիայի փաստաթուղթ չասենք, բա ի՞նչ ասենք։ Նոյեմբերի 9–ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, նոյեմբերի 9–ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, այդ փաստաթղթով  առանց կրակոցի թշնամուն ենք հանձնել Քարվաճառի, Զանգելանի, Աղդամի տարածքները։ Թշնամուն եք տվել 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 6 քաղաք, 187 գյուղ»,– ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց իշխող ուժի պատգամավորներին այն մասին, թե ինչ են մտածում, երբ  տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանը պարբերաբար ասում է, որ Տավուշում կան ադրբեջանական հողատարածքներ։

«Ի՞նչ եք ուզում սրանով ասել, ինչի՞  եք պատրաստում մեր հասարակությանը։ Պարոն Քոչարյանն ասում է՝ ո՞ւր է ժողովրդի ցասումը։ Տեսեք, չսխալվեք ու հանկարծ չմտածեք, որ այն ինչ տեղի է ունեցել, մարսել եք, ու կարող եք գնալ նոր զիջումների, չսխալվեք, որովհետեւ այդ ժամանակ կտեսնեք ցասումը... Պարոն Քոչարյան, ելույթի ժամանակ շատ նշեցիք, որ Վազգեն Սարգսյանը Ձեր զինակիցն է,   գաղափարական ընկերը, երբ Շուշիում բարբարոս թուրքերը պղծում էին Սպարապետի արձանը, Դուք մեղավոր զգո՞ւմ էիք»,– հավելեց Սաղաթելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր