Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 օգոս 2021 13:01

Տեսանյութ.Թուրքիայում կրկին ջրհեղեղներ են. կան զոհեր

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ համարվում է անհետ կորած։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սև ծովի ափամերձ Կաստամոնու նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս անձ, ևս մեկ անձ էլ Բարթինի նահանգից  համարվում է անհետ կորած»,-նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայում Սև ծովի ափամերձ հատվածում գտնվող Սինոփ,  Սամսուն, Բարթին,  Կաստամոնու և  Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված առատ տեղումների հետևանքով  ջրհեղեղ էր սկսվել։

Ջրհեղեղի պատճառով տարհանվել է Սինոփի հիվանդանոցներից մեկը։

Քարաբյուք նահանգում ջրհեղեղը կամուրջ է փլուզել, որի  հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հորդառատ  անձրևի հետևանքով վնասվել է նաև Բարթին-Քարաբյուք նահանգներն իրար կապող ավտոճանապարհը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր