Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

13 օգոս 2021 12:38

Անկարգություններ Անկարայում.հարձակվել են սիրիացիների վրա,կան տասնյակ կալանավորվածներ

Թուրքական իշխանությունները կալանավորել են 76 մարդու Անկարայի այն շրջանի վրա զանգվածային հարձակման պատճառով, որտեղ ապրում են մեծ թվով սիրիացիներ, տեղեկացնում է Ahval-ը՝ հղում կատարելով ոստիկանության մայրաքաղաքի վարչությանը։


Անկարայի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից 38-ը մինչ այդ դատված է եղել կողուպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։


Կալանավորվածներից ոմանք կալանքի տակ են վերցվել «սոցցանցերում ապատեղեկատվության փոխանակման» համար, տեղեկացրել են վարչությունում։


Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները եւ ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի եւ սիրիացիների միջեւ ծեծկռտուքի ժամանակ։ Երիտասարդներից մեկը՝ 18-ամյա Էմիրհան Յալչընը, երեքշաբթի մահացել է հիվանդանոցում, իսկ սիրիացի երկու քաղաքացի ձերբակալվել է Անկարայի դատարանի կողմից առաջին աստիճանի սպանության պատճառով։


Չորեքշաբթի գիշեր ոստիկանները փորձել են կանգնեցնել փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է անկարգությունների ժամանակ, երեւում է, թե ինչպես է սպաներից մեկն ուղղորդում ամբոխին եւ խորհուրդ տալիս, թե ինչպես վարվեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր