Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

13 օգոս 2021 15:03

Տեսանյութ.Մենք Ռուսաստանի ճանկերում ենք գտնվում, իսկ այդ ճանկերից դուրս գալը մեզ համար վտանգավոր է. Վովա Վարդանով

Տավուշում ռուսական հենակետերի տեղադրումը պայմանավորված է նրանով, որ Գրիգորի Խաչատուրովին հեռացրին, իսկ ռուսները համոզված չեն, որ նոր հրամանատարությունը նույնքան պինդ կլինի: «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։


Ըստ բանախոսի՝ Ռուսաստանին ձեռնտու չեն տեղի ունեցող կոնֆիգուրացիոն փոփոխությունները, անկլավների հանձնումը, քանի որ դա կբերի նրան, որ բեռնափոխադրումները կանցնեն թուրքական վերահսկողության տակ:


Մեկնաբանելով Արևմուտքի՝ Հարավային Կովկասում ռազմական ներկայացվածություն ունենալու նկրտումները, բանախոսն ասաց, որ Ռուսաստանը չի կարող Հարավային Կովկասի «դռները փակել բոլորի առջև», բայց ի զորու է դա անել Հայաստանի հատվածում.


«Հիշենք, որքան հակառուսական կառույցների ներկայացուցիչներ ներգրավվեցին իշխող կուսակցության մեջ, բայց, միևնույն է, ռուսամետ քաղաքականություն է վարվում: Մենք Ռուսաստանի ճանկերում ենք գտնվում, իսկ այսօր այդ ճանկերից դուրս գալը մեզ համար վտանգավոր է: Այդ ճանկերը մեզ պահում են Ռուսաստանի տիրապետության տակ, նաև պատնեշ են արտաքին վտանգներից»,-ասաց Վովա Վարդանովը:


Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջին, Վարդանովն ասաց.


«Ադրբեջանը հիմք է նախապատրաստվում, որ հարմար նախապայմաններ ստեղծվելու դեպքում, պատրվակ ընդունելով ռուսների՝ իբրև պարտականությունները չկատարելը, 4 տարի անց ասի՝ դուրս արի այդ տարածքներից»:


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր