Արցախը ջրազրկվել է.ըստ տեղեկությունների, ադրբեջանը կայանի ջրի 50%-ը տարել է Շուշի` դրանով առաջացնելով ջրի սղություն

Կանաչով Արցախում հայկական դիրքերն են, Կարմիրով ադրբեջանի կողմից օկուպացված հողերում զբաղեցրած դիրքերը։
Կապույտով նշված է այն կայանը, որն ապահովում է Ստեփանակերտը ջրով։
Պատերազմից հետո այն հայտնվել է նեյտրալ գոտում` ռուսների վերահսկողության տակ։
Բայց, ըստ տեղեկությունների, ադրբեջանը կայանի ջրի 50%-ը տարել է Շուշի` դրանով առաջացնելով ջրի սղություն։
Բացի այդ տեղեկություններ կան նաև, որ թշնամին փոխել է Շուշիի մատույցներով հոսող գետ-առուների հունը։
Իսկ ԱԺ-ում նստած բազմաթիվ երեսփոխաններ, ովքեր համարվում էին «քաղհասարակության» կարկառուն ներկայացուցիչներ և ժամանակին հետև էին ճղում բնապահպանական կեղծ օրակարգերի համար, ծպտուն անգամ չեն հանում։
Արգամ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից