Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

16 օգոս 2021 10:44

Երևանում եմ. մարդիկ լռվել են ու չեն ուզում ելք գտնեն,բոլորն անորոշ վիճակում են,սիրտս ցավում ա… լացս գալիս ա…

Երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 օր ա` Երևան եմ։ Չեմ հասկանում Հայաստանում անցումային շրջան ա, թե պաուզա, թե մեր դուխը կոտրել են, թե նախանձ են, թե լռվել են ու չեն ուզում ելք գտնեն։ Մի տեսակ մթոմ ուզում են ապրեն, բայց կյանքը չեն սիրում։ Մահի հետ ավելի մտերիմ են, ուրախ մարդկանց չեն մարսում։ Բոլորը անորոշ լռված են։ Մենակ դրսի մարդիկ են ոգևորված երևի հանգիստ են, որ հեսա կգնան իրենց դրսի տները։ Դրսի մարդկանց էլ չեն հարգում բացարձակ, ուղղակի սենց նայում են, ախպեր ջան, փողերդ ծախսի, հելի սիկտիր էղի, հավեսդ չունենք, մենք մեզ զոհի դերում կանֆորտնի ենք զգում, չէ որ մենք չենք լքել երկիրը մնացել ենք որ փրկենք։

Բայց ճահիճի մեջ լռված ո՞նց ես փրկելու, մեկը լինի քեզ փրկի։ Չգիտեմ տարօրինակ ցգացումա։ Էն որ կետը իրան գցում ա, ափ որ մեռնի ու չի սիրում որ իրան խանգարեն կամ փրկեն։ Կամ էն վերացող պանդաների նման էլ հավես չունեն բազմանան, զոռով են զույգում որ գոնե մի ձագ ունենա։ Սիրտս ցավում ա… լացս գալիս ա…
Ես պատճառները գիտեմ, բայց իրավունք չունենք մնալ Պատճառի տակ…»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր