Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

16 օգոս 2021 11:29

Անհանգստացնող է.Մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու անհրաժեշտությունը

Մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Պաշտպանության նախարարությանը մտադրությունը պահեստազորայինների վարժանքներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր արձագանքների արժանացավ։

Կարծում եմ՝ խնդիրներից մեկն այն է, որ դա կապվում է սահմանին վերջին 3 ամիսներին ստեղծված իրավիճակի հետ, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստություն չառաջացնել։

Իմ տեսանկյունից, այս վարժանքները մի քանի կարեւոր նպատակ ունեն։

Հավաքների արդյունքում մասնակիցների մի մասին, հատկապես սպայական կազմին կամ նրանց, ովքեր կարճ դասընթացից հետո կարող են սպայական հաստիքի նշանակվել, պայմանագրեր են առաջարկելու, որպեսզի ներգրավեն կանոնավոր բանակի շարքեր։

Երկրորդ, հետպատերազմական շրջանում զինված ուժերի մարտունակության բարձրացման քայլերից մեկն էլ՝ նման հավաքների կազմակերպումն է, որը պետք է ունենա հստակ նպատակներ եւ բովանդակային ընթացք։

Երրորդ, պատերազմի օրերին ծանուցումներ էր բաժանվում մարդկանց, ովքեր 10-15 տարի է արդեն երկրում չեն։ Սա կարեւոր է ներկա-բացակա անելու եւ ցուցակները պատշաճ մակարդակի բերելու համար։

Չորրորդ, առանց մարտունակ պահեստազորի, ՀՀ զինուժն իր խնդիրների մի մասը չի կարող կատարել, ինչպիսի բարեփոխումներ էլ իրականացնի, ինչպիսի սպառազինությունն էլ ձեռք բերվի։

Հինգերորդ, աստիճանաբար, նմանատիպ հավաքների ծրագրերի փոփոխմանը զուգահեռ, պետք է մեծացնել ներգրավող պահեստազորայինների թիվը, մեծ ուշադրություն դարձնել նեղ մասնագիտական խմբերին, Հայաստանի առաջնային անվտանգային սպառնալիքներին եւ հնարավոր ծավալման ուղղություններին։

Կա մի մեծ բաց, որն ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ այս հավաքի շեմին, չի իրականացվում։

Քաղաքացիների հետ իրազեկման, գաղափարական աշխատանք չի իրականացվում, մարդկանց չի ներկայացվում կամ ճիշտ չի ներկայացվում այսպիսի հավաքների անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, ինչը հատկապես հետպատերազմական ժամանակահատվածում կարող է մեծ բարդություններ առաջացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր