Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

16 օգոս 2021 11:44

Արդյո՞ք թուրքերը, ովքեր եւս ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, մտել են մարտի մեջ

Քաբուլի օդանավակայանում գտնվող ամերիկյան զորքերը հայտնել են անվտանգության ոլորտում միջադեպերի մասին, սակայն մարտական ​​գործողությունների չեն մասնակցել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն ներկայացուցչին:

ԱՄՆ զինված ուժերը կրակ չեն բացել եւ կրակի չեն ենթարկվել:Աֆղանստանից քաղաքացիների տարահանման ընթացքում կարգն ապահովող ամերիկացի զինվորականներն սկսել են նախազգուշական կրակոցներ արձել օդ այն բանից հետո, երբ մեծ ամբողը ներխուժել Է թռիչքային դաշտ: Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ չգիտի` արդյո՞ք թուրք զինվորները, ովքեր եւս ապահովում են օդանավակայանի անվտանգությունը, մտել են մարտի մեջ:

Աղբյուրը մանրամասնել է, որ այժմ Աֆղանստանում կա մոտ 3 հազար ամերիկացի զինվորական, եւ շուտով լրացուցիչ ռազմական ուժեր կուղարկվեն նաեւ Քաբուլի օդանավակայան: Օդանավակայանում շարունակում են իրականացվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքները, չնայած վերջիններս` ընդհատումներով եւ ձգձգումներով:

Ամերիկյան զինված ուժերին հանձնարարված է հաշվի առնել այն, որ հարյուրավոր աֆղանցիներ փորձում են հասնել օդանավակայան: Բացի այդ, նաեւ հաշվի է առնում Թալիբանի հնարավոր հարձակումները եւ օդանավակայանում տիրող քաոսը: Ըստ աղբյուրի՝ զինվորականները կարող են մնալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի ամերիկացիներին եւ աֆղաններին տարհանելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր