Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

17 օգոս 2021 15:02

Քանի սրանց նման հարևաններ ունենք, միշտ լարված է լինելու, ցանկացած ժամանակ լինենք պատրաստ . Գլխավոր շտաբի պետի տեղակալ

Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի փորձ չեն անում առաջ շարժվելու, լրագրողներին ասաց Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ պատասխանելով սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին:
«Իրենց նպատակը միայն լարվածություն առաջացնելն է, առաջխաղացման փորձ չեն անում», - ասաց Մակարյանը։

Լրագրողների հետ զրույցում Մակարյանը վստահեցրեց, որ այժմ սահմանին հարաբերական անդորր է, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու գործունեությունը ճնշելու համար։

«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է։ Մեր խնդիրն է, որ ցանկացած ժամանակ լինենք պատրաստ ու ճնշենք նրանց բոլոր մեթոդներով»,– ասաց նա։

Մակարյանը չմեկնաբանեց ռուս սահմանապահների տեղակայման, ինչպես նաև ռուսական զենքի մատակարարման մասին տեղեկությունները`պատճառաբանելով, որ մանրամասներին տեղյակ չէ:
Խոսելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հայտարարությունների մասին ՝ Մակարյանը նշեց, որ դրանք պետք է հասկանալ բառի ուղիղ իմաստով:

«Ընդունեք պաշտպանության նախարարի խոսքերը բուն իմաստով։ Մեր ազգի կերպարը պետք է լինի` ձախ ձեռքին Աստվածաշունչը, աջ ձեռքին՝ ավտոմատ «Կալաշնիկովը»։ Մենք ամբողջ կյանքում պիտի կռվենք ու ապրենք»,– ասաց նա։

Ավելի վաղ Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, ապա նա կհրամայի բոլոր միջոցները կիրառել նրանց ճնշելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր