Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 օգոս 2021 16:58

Փաշինյանը Կառավարության ծրագրում Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի մասին է խոսում

Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանավորվածության կա, որ մինչեւ 2024 թվականը շուրջ 39 մլրդ դրամի ներդրում կլինի այս ոլորտում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ձեռք է բերվել համաձայնություն, որ մինչեւ 2024 թվականը կունենանք այլ որակի երկաթուղի։ Շատ կարեւոր է ընդգծել, որ օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենում։ Այս նոր ժամանակաշրջանում Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն, իհարկե նաեւ օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում։ Օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու լավ դինամիկա է ցուցաբերում։ Մեր հիմնական խնդիրն այն պետք է լինի, որ ներդրումային հետաքրքրությունն ավելացնել, կարողանանք աջակցել ներդրումները լինեն արդյունավետ»,–նշեց Փաշինյանը։

Տեղական ավիաընկերության մասին շեշտելով, Փաշինյանը հավանաբար նկատի ունի իր թիմակից Խաչատուր Սուքիասյանի նոր բիզնեսը։

Հիշեցնենք, որ մամուլը տեւական ժամանակ գրում է, որ «Սիլ Գրուպը» մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը, որը գործելու է՝ որպես հայկական ազգային ավիափոխադրող:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր