Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 օգոս 2021 14:19

Կան տեղեր, որտեղ մարմինները չկան, բայց մարմինների տեղերը կան, այսինքն՝ մարմինները թուրքը տարել է․ անհետ կորածի ծնող

Այսօր ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում անհայտ կորած զինծառայողի ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և նշում, որ Հայաստանի իշխաություններից աջակցություն չեն ստացել որոնողական աշխատանքների հարցում։

«Ինչ արել են, Արցախի իշխանություններն են արել։ Այստեղից ոչ մեկ չի եկել, չի ասել՝ ինչ է կատարվել, ինչ եք անում»,–ասաց անհայտ կորածներից մեկի հայրը՝ նշելով, որ իրենց  պահանջից հետո միայն բանակից մի գնդապետ սկսեց մասնակցել որոնողական աշխատանքներին։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ կառավարությունից ոչ մեկ չի հետաքրքրվել իրենցով։ «Մի հատ հարց տվեք ցանկացած անհայտ կորածի ծնողի, թե կառավարությունից ո՞ր մեկին են զանգել և հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում է և ի՞նչ ինֆորմացիա կա։ Մի քանի անգամ մենք հարց բարձրացրինք, որ կան վիդեոները, կան տեղեր, որտեղ մարմինները չկան, բայց մարմինների տեղերը կան, այսինքն՝ մարմինները հավաքած, հակառակորդի կողմից տարված է»,–ասաց նա։

Ծնողները հայտնեցին, որ 21 մարմնից 8 մարմին արդեն նույնականացվել են, այսինքն՝ 13 հոգին անհայտ կորած են, որից մեկը հրամանատարն է։ Նրանք նշեցին՝ տրամադրված են մնալ, մինչև պատասխան կստանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր