Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

19 օգոս 2021 15:22

ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին բաժանվել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ աշխատասենյակներում փակցնելու համար

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում Բաբաջանյանի կուսակցության անդամների հետ մի ինչ-որ` երևի հույժ կարևոր քննարկմանը, տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը՝ ՀՀ պետական դրոշի ուՀՀ քարտեզի կողքին։ Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում փակցված լուսանկարից մեծ քանակով պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին՝ ԱԺ-ում և կառավարությունում:

2018-ին իշխանության գալով` Փաշինյանը հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները և հայտարարել էր, որ այլևս երբեք ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: 

Էլ ավելի հեռավոր ապագայում կային ժամանակներ, երբ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երբ ՀՔԾ գնալիս տեսել է պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը, քննիչին հարցրել է. «Դուք` որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ, անկախ եք, չէ՞: Բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը»։ Իսկ երբ քննիչը պատասխանել է, թե որպես պետական սիմվոլ, առաջարկել է՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք: Նաև գրավոր հարցումներ է ուղղել ՀՔԾ այն  ժամանակվա պետ Վահրամ Շահինյանին ու պատասխանները կարդացել 6-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանի մի քանի քառօրյաներին։

Hraparak.am գրում է 

Օրինակ՝ 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էր, թե  իրավական ինչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ եւ այս հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ` իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նրա հիմնադրած ՀԺ-ն էլ այս թեմայով գրում էր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 21-ը հստակ եւ ամբողջական սահմանում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, որոնք են` Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

Նիկոլ Փաշինյանն էլ 2016-յան գրառումներում մեկնաբանում էր. «Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկն ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն, պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:

Ի դեպ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ այն ժամանակ տվյալներ էր հավաքել, որ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ:

ՀԳ․ Դեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարևոր է և հզոր, քան ՀՀ քաղաքացին»։

Հա, հետո ինչ, 2019-ին էլ «Իմ քայլը` հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նաև․ «Այլևս երբեք ՀՀ քաղաքացին չի լինի հուսահատ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր