Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 օգոս 2021 16:06

Տեսանյութ.Իրավիճակը սահմանին լարման միտում ունի.Սահմանի պաշտպանության գործում ՀՀ իշխանությունների քայլերն անգամներով զիջում են Ադրբեջանին

Սահմանային պաշտպանության գործերում Հայաստանի իշխանությունների քայլերը անգամներով զիջում են Ադրբեջանին: «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունը հնչեցրել է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


Գեներալ-գնդապետի խոսքով, իրավիճակը սահմանին լարման միտում ունի, կարող են տեղային բախումներ լինել, բայց լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է՝ ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ներկայության շնորհիվ։


«Մենք եթե գնահատելու լինենք հակառակորդին, նկատի ունեմ Ադրբեջանին, ապա նրանց ղեկավարության և նրանց զինված ուժերի հռետորաբանությունը կայանում է նրանում, որ իրենք փորձում են երեք ուղղությամբ հաջողության հասնել` առաջինը պատերազմի հաղթանակից հետո ազդեցության ոլորտները ընդլայնել և հասնել նրան, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որի շրջանակներում իրենք հասկանում են, որ տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի փաստաթուղթ կստորագրվի, և որը լուրջ հարված կլինի Արցախին: Երկրորդը` միջանցք կամ ճանապարհներ կբացվեն Նախիջևանից դեպի Ադրբեջան, չնայած մերոնք էլ այդ հարցերի շուրջ, գիտեք, այսպես գայթակղվում են: Ես մի քանի անգամ ասել և այսօր էլ ասում եմ` այդ ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար խորը շրջափակում է լինելու բոլոր առումներով` անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական:


Նաև առանց որևիցե մի պայմանի երրորդը սահմանազատման և սահմանագծման գործընթացներն առաջ տանելն է: Եվ ի՞նչ են մերոնք անում, այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կատարած քայլերը զգալի անգամ թույլ են և քիչ են, քան ադրբեջանցիները: Առաջինը սահմանային պաշտպանության գործերում, երկրորդը անվտանգային համակարգի զինված ուժերի վերականգնման տեմպերի հետ կապված և երրորդը նաև լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականության մեջ, այսինքն` անվտանգության միջազգային երաշխիքները մեր երկկողմ և բազմակողմ հարաբերություններն են, որի ուղղությամբ աշխատանքները շատ թույլ են: Օրինակ` նույն Արտգործնախարարությունը երկար ժամանակ ղեկավարություն չունի, և դա նշանակում է, որ նաև մասնագիտական գնահատական և խիստ մասնագիտական բարձր մակարդակի գործունեություն չի ծավալվում»,- ասել է Ս. Օհանյանը:


Նա նշել է՝ պետք է արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են մեր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության երաշխավորը, Հայաստանի զինված ուժերը և Արցախի բանակը բոլոր պատերազմներում` թե՛ առաջին, թե՛ ապրիլյանում, թե՛ նաև այս 44-օրյա պատերազմում գոնե մի քանի օղակներում մարտավարական, օպերատիվ մարտավարական օղակներում իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են:


«Ես կարծում եմ` Զինված ուժերն այն կառույցն է, որն արագ կարող է ինքնակազմակերպվել, վերականգնել իր մարտունակությունը և կատարել այդ խնդիրը»,- ասել է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր