Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

20 օգոս 2021 14:48

Թուրք լիդեր Բախչելիի հետ միանշանակ պետք է համաձայնվել.Թուրքիան այլ ելք չունի, պետք է տարածվի, հակառակ դեպքում կարող է փլուզվել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Թուրքիայի ազգայնականների լիդերը՝ Բախչելին, ասել է, որ եթե Թուրքիան դուրս գա Աֆղանստանից, ապա դա իր ազդեցությունը կունենա Անատոլիայի (Հայկական Լեռնաշխարհի) ճակատագրի վրա:

Բախչելիի հետ միանշանակ պետք է համաձայնվել, ես ինքս բազմիցս գրել եմ, որ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության մեխը հենց դա է, Թուրքիան այլ ելք չունի, պետք է տարածվի, հակառակ դեպքում այդ երկիրը կարող է փլուզվել, իսկ փլուզման վտանգի առաջ կանգնած երկիրն ամեն ինչի ընդունակ է:

Բնական է, խոսքը քրդերի մասին է, որոնք և քանակապես, և տարածքային առումով Թուրքիյում տարածվում ու բազմաքանակ են դառնում: Ընդհանրապես, Թուրքիայի ցանկացած ստրատեգիական որոշման մեջ պետք է որոնել քրդերի խնդրի հետ առընչությունը:

Եւ Սիրիայում, և Կովկասում, և Միջին Ասիայում Թուրքիան դատապարտված է տարածվել ու ագրեսիվ դառնալ ու նպատակը քրդերին թյուրքական ծովում խեղդելն է, այլ ելք չունի:
Պետք է անպայման հաշվի առնել այն հանգամանքը, որ Մեղրի միջանցքի հիմնական կարևորությունը Թուրքիայի համար ոչ միայն առևտրական նպատակներն են, այլև ռազմական տեխնիկայի ու զորքերի արագ տեղաշարժի հնարավորությունը դեպի Ադրբեջան, իսկ հետագայում դեպի հարավ ու արևելեք: Դրա համար է գնում վեճը «միջանցք»  ու «ճանապարհ» հասկացությունների մասին, այսինքն խնդիրն այդ կոմունիկացիայի վերահսկողության հարցն է։

Սակայն նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, որը նույնպես ստիպված է տարածել, կամ գոնե պահպանել իր ազդեցության ոլորտը ու հիմնական պատճառը նույնպես ներքին է՝ թյուրքական ու մուսուլմանական բնակչության առկայությունը:

Այս առումով, անկախ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընթացող ֆլիրտից, ստրատեգիական առումով շահերը հակառակն է։ Ռուսաստանի համար հիմնական խնդիրն է ԱՄՆ-ին դուրս մղել մեծ տարածաշրջանից, ինչի համար Թուրքիայի հետ «խաղում» է, իսկ Թուրքիան իր սուվերանության աստիճանն է բարձրացնում, թուլացնելով ԱՄՆ ազդեցությունն, իր հետագա նպատակների համար, սակայն հետագայում շահերը կարող են նորից համընկնել։

Սա է իրավիճակն ու մեր հիմնական սխալն այն էր, որ նախկին ու ներկա իշխանությունները չեն հաշվարկել ու հաշվի չեն նստել գլոբալ աշխարքաղաքական իրողությունների հետ ու չեն կարողացել ճկուն լինել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր