Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

20 օգոս 2021 15:18

Իրավիճակը Քաբուլի օդանավակայանում շարունակում է լարված լիել,թալիբները արգելափակում են օդանավակայանի մուտքը

Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն արգելափակում են Քաբուլի օդանավակայանի ճանապարհը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:


Աղբյուրի տեղեկություններով՝ թալիբները խոչընդոտում են հիմնականում երկրից հեռանալ ցանկացող աֆղանների՝ օդակայան մտնելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արմատականներն իրենց հերթապահներին են տեղակայում օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:   


Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ «Պակիստանյան միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը մոտ 350 մարդու է տարհանել Իսլամաբադ: Քաբուլում ևս մեկ ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանից՝ աֆղանցիներին և միջազգային կազմակերպություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների տեղափոխելու համար:  


Իրավիճակը Քաբուլի օդանավակայանում շարունակում է լարված լիել: Հազարավոր մարդիկ ցանկանում են հեռանալ երկրից: Կարգուկանոնին օդակայանում հետևում են ամերիկացի զինվորականները:


Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր