«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

20 օգոս 2021 20:08

Հնարավոր են ավելի մեծ թվով դաժան սպանություններ.Թալիբները սպանել եւ մահու չափ խոշտանգել են 9 հոգու

Amnesty International-ը հայտարարում է, որ թալիբները պատասխանատվություն են կրում անցած ամիս աֆղանական էթնիկ փոքրամասնություն հանդիսացող հազարացիների խոշտանգումների եւ սպանությունների համար։

Իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացրել է, որ ականատեսները Ղազնի նահանգում պատմել են, թե ինչպես են թալիբներն սպանել ինը մարդու հուլիսի 4-6-ը Մունդարահթ գյուղում։ Վեց տղամարդ գնդակահարվել է, եւս երեքը խոշտանգվել մահվան աստիճանի։

Amnesty International-ի ղեկավար Ագնես Քալամարդն ասել է, որ սպանությունների դաժանությունը «հիշեցում էր «Թալիբանի» անցած գործողությունների մասին եւ ահավոր ցուցիչն է այն բանի, թե ինչի կարող է հանգեցնել «Թալիբանի» կառավարումը»։

Amnesty International-ը նախազգուշացրել է, որ հնարավոր են ավելի մեծ թվով սպանություններ, բայց առայժմ դրանց մասին չի տեղեկացվում, որովհետեւ թալիբներն անջատել են բջջային կապի ծառայությունները իրենց զավթած բազմաթիվ շրջաններում, որպեսզի կանխեն հրապարակումները։

«Լրագրողներ առանց սահմանի»-ն առանձին մտահոգություն է հայտնել այն լուրի առիթով, որ «Թալիբանի» զինյալները սպանել են գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության համար աշխատող աֆղանստանցի լրագրողի ընտանիքի անդամին։

«Ցավոք, սա հաստատում է մեր վատագույն երկյուղները»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Կատյա Գլոգերը։ «Թալիբների դաժան գործողությունները ցույց են տալիս, որ անկախ լրագրողների կյանքն Աֆղանստանում լուրջ վտանգի տակ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր