Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

21 օգոս 2021 12:32

Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին՝ Թուրքիան արդյո՞ք Հայաստանի համար թշնամի է, թե ոչ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստընկերությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով կառավարության նոր ծրագրում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ դրույթներին, չպատասխանեց հնչեցված հարցին՝ Թուրքիան Հայաստանի համար թշնամի՞ է, թե ոչ:


Ըստ կառավարության նոր ծրագրի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն է ունեցել, Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանային կայունության և զարգացման շահերից, այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով:


Այդ դեպքում որտե՞ղ է գրված, որ Թուրքիան մեր թշնամին է, չէ՞ որ կար նման արձանագրում ՀՀ անվտանգության ռազմավարությունում: Հնչեցված հարցին Արմեն Գրիգորյանը պատասխանեց այսպես.


«Ընդհանրապես, 1990-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին Հայաստանի դիրքորոշումը նույնն է եղել. Հայաստանի բոլոր իշխանությունները թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից են եղել: Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ բանակցություններ են ընթացնում եռակողմ մակարդակում, և կա տրամաբանություն, որ այդ ապաշրջափակումն ավելի լայն կոնտեքստ պետք է ունենա: Այդ պատճառով էլ կառավարության ծրագրում մենք այսպիսի մոտեցումներ ենք որդեգրել»,- նշեց Գրիգորյանը:


Հարցին, թե Թուրքիան Հայաստանի համար այլևս թշնամի չէ՞, ԱԽ քարտուղարը հստակ չպատասխանեց՝ արձագանքելով.


«Այսինքն, սրանք են մեր մոտեցումները, որոնք նշված են մեր ծրագրում: Կառավարության ծրագրով նախատեսված է, որ շուտով Անվտանգության ռազմավարությունն ու ռազմական դոկտրինը փոխվելու են, և այս հարցերի պատասխանները կտրվեն»,- նկատեց Արմեն Գրիգորյանը:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր