Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

23 օգոս 2021 15:47

Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար: Այդ մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

Բագրատ Ալեքյանը  համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն  է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Նա Ռուսատանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը: Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի  նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։

Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում 11 մենագրության և գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը  2015թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհավորում են մեծանուն գիտնականին և բժշկին, մաղթում նորանոր գիտական հաջողություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր