Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

25 օգոս 2021 10:57

Տեսանյութ. Խելոք պահի հլը քեզ ,արա, է...ԱԺ-ում շշեր են շպրտել «Շիշ բռնողի» վրա, խորհրդարանում «շշամարտ է»

Հերթական միջադեպն է տեղի ունեցել Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») շշեր են շպրտել։ Հավանաբար, շպրտողները «Հայաստան» դաշինքից էին։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։

«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա ես անում»։ Դրանից հետո Սարգսյանը, ակնարկելով Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։ Դրանից հետո Սարգսյանի ուղղությամբ շիշ նետվեց։
***
Ես քե՞զ եմ ասում արա»,- ասաց պատգամավորը, որից հետո դահլիճից շիշ շպրտվեց Հայկ Սարգսյանի վրա։
«Խելոք պահի հլը քեզ արա է»,- ասաց Սարգսյանը, որից հետո ինքը շիշ շպրտեց դեպի նիստերի դահլիճ, իսկ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեց, խորհրդարանականներն էլ շարունակեցին հրմշտոցը և իրեր շպրտել միմյանց ուղղությամբ։
ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր