Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 օգոս 2021 14:17

Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. Երեխաները հաց, երշիկ են տվել, կերել է, հետո սուրճ է ուզել

Մարտակերտի վարչական ղեկավարը նշեց, որ ադրբեջանցի զինծառայողը մինչև ձերբակալվելը անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը մինչև ձերբակալվելը երկու օր անցկացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը։
Վարչական ղեկավարի խոսքով`օգոստոսի 23-ին գիշերել է Տերյան փողոցի չբնակեցված տներից մեկում, իսկ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ներխուժել է արդեն բնակեցված տներից մեկի նկուղ, օգտվել այնտեղ եղած պահածոներից։ Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արդեն տանը չեն եղել, բարձրացել է տուն։

«Տան անդամները գիշերը ինչ-որ ձայներ են լսել, բայց կարծել են` շուն է կամ կատու, և ուշադրություն չեն դարձրել։ Ընտանիքի հայրն աշխատում է Մարտակերտի ոսկու հանքում, մայրը` հիվանդանոցում։ Սովորականի նման առավոտյան ամուսիններն աշխատանքի են գնացել, իսկ երեխաները դուրս են եկել բակ խաղալու»,- պատմեց նա։

Երբ ընտանիքի երկու անչափահաս տղաները վերադարձել են տուն, տեսել են տանը ադրբեջանցի զինծառայողին, որն ամիջապես դանակով սպառնացել է անչափահաս եղբայրներին, հետո ժեստերով հասկացրել, որ ուտելիք է ուզում։ Երեխաները հաց ու ջուր են տվել թշնամու զինծառայողին։

«Երեխաները հաց, երշիկ են տվել, կերել է, հետո սուրճ է ուզել։ Դրանից հետո մոտ 2-2.5 ժամ տղաներին փակի տակ է պահել սենյակներից մեկում։ Այդ ընթացքում օգտվել է տան բաղնիքից, գուլպաները լվացել։ Քաղցը հագեցնելուց հետո Բաբաևը տղաներից մեկին ուղարկել է ծխախոտի։ Այդ ժամանակ էլ վերջինս զանգել է ոստիկանություն»,- պատմեց Մարտակերտի վարչական ղեկավարը։
Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին տեղ են հասել, ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել։

Բաբաևը ծնվել է 2001 թվականին։ Ավանեսյանի խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հարցաքննության ժամանակ ադրբեջանցի զինծառայողն ասել է, որ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաև Շուշիի գրավման մարտերում։
Տուն ներխուժելու պահին ձեռքին փոքրիկ դանակ է եղել։ Բաբաևի հոգեկան վիճակի մասին Ավանեսյանը դժվարանում է որևէ բան ասել։ Միայն գիտի, որ ձերբակալվածը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր