ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 օգոս 2021 14:48

Շշրջափակման մեջ գտնվող մեր տղաներին զանգել եմ, եթե մեր կարիքը լինի՝ ամենաուշը կես ժամից իրենց կողքը կանգնած ենք

Այսօր առավոտյան Տեղ համայնքի անասնապահները մի քանի մետր շփոթվել են, հատել Ադրբեջանի հետ սահմանը։ Կենդանիներն անցել էին սահմանը, որից հետո համայնքապետի զգուշացումով անասնապահները հետ են քաշել անասուններին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավարը։ 

«Չենք թողել բանը հասնի նրան, որ ադրբեջանական կողմը զգուշացնի։ Պատահական է եղել, դե հիմա անասուն է՝ շատ գիտի՞ այն կողմը սահման է, թե ոչ։ Անասնապահն էլ եկել է, արագ քաշել սահմանից դեպի մեր կողմ, որպեսզի միջադեպ չգրանցվի»։

Ներսես Շադունցը վստահեցրեց, որ այլ լուրջ միջադեպեր այս պահի դրությամբ չի գրանցվել։ Անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանական զինուժի կողմից փակելուն, Շադունցը նշեց՝ դա բոլորի խնդիրն է։

«Դա յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու վրա անպայման ազդելու է։ Ճանապարհներ փակելը ազդելու է նաեւ մեր ներքին շուկայի վրա։

Մենք հիմնականում աշնանացան ենք անում, գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում, այնտեղից ենք պարարտանյութեր ստանում և այլն։ Ոնց կարող է չազդել, ամեն ինչի վրա էլ ազդելու է։ Ոչ երկաթուղի է Հայաստան մտնում, ոչ ծով ունենք։ Մեր միակ սնուցող ճանապարհն է։ Որ փակվի, պարզ չի՞ ինչ կարող է մեր հետ կատարվել։ Ոնց, որ մի մարդ հիվանդանոցում պառկած լինի՝ թթվածինը բռնես փակես»,- ասաց Շադունցը։

Ադրբեջանական կողմը այս ընթացքում էլ չի դադարեցնում ակտիվ ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Շադունցը նշեց՝ գյուղում միշտ կազմ պատրաստ են կատարելու ցանկացած հրաման։ Մշտական կապի մեջ է շրջափակման մեջ հայտնված գյուղերի վարչական ղեկավարների հետ։

«Զանգել եմ մեր գյուղի տղաներին, այն վարչական ղեկավարներին, որոնք շրջափակման մեջ են, երեկվանից իրենց հետ կապի մեջ եմ։ Եթե մեր կարիքը լինի՝ ամենաուշը կես ժամից իրենց կողքը կանգնած ենք»։

Հարցին՝ արդյոք մտավախություն չունի, որ գուցե հետագայում ադրբեջանական կողմը կարող է փորձել փակել նաև Բերձորի ճանապարհը, Շադունցը նշեց, թե չի կարծում, որ նման բան կարող է լինել։

«Եթե միջանցքը փակվի, համայնքի ի՞նչ խնդիր կարող ենք համեմատել Արցախի խնդիրների հետ։ Չեմ կարծում, որ դա կարող է փակվել, որովհետև պայմանագիր կա ՌԴ-ի հետ։ Կարծում եմ, պատասխանատվություն կա։ Նրանց վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցիները այդտեղով անցնելուց պետք է խաղաղապահների թույլտվությունը ստանան նոր անցնեն»,- եզրափակեց Շադունցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր