Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին          Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, ոչ թե արտաքին վտանգները       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 12-ի համար    

27 օգոս 2021 15:10

Բանակցում ենք...Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։


Հայտարարությունում ասվում է․


«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:


Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք:


Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:


Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:


Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:


Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:


Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:


Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:


Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր