Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

27 օգոս 2021 16:02

Սյունիքը հենց հիմա կտրվում է,հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքը հենց հիմա կտրվում է, և դա ոչ մեկին հետաքրքիր չի:
2-րդ օրն է՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:
Երեկ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանն այլևս ինքնիշխան պետություն չի և ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիևին, բնականաբար, որևէ մեկը չպատասխանեց՝ երևի թե համաձայն լինելով վերջինիս հետ։ 

Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա և Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան բեռնափոխադրողներն այլևս պիտի անցնեն Տաթևի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։ 
Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին, ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ։
Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր