Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ          Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն       Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

27 օգոս 2021 16:42

Ռուսաստանի դեմ «խոր աշխատանք» է տարվում դրսից. հակառուսական քարոզչության կենտրոններ են ստեղծվում սահմանների երկայնքով

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ «խոր աշխատանք» է տարվում արտաքին միջամտության առումով՝ քայլ առ քայլ՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին նախարարը հայտարարել է «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում: Նրա խոսքով՝ հակառուսական քարոզչության կենտրոններ են ստեղծվում սահմանների երկայնքով, ինչը նշանակում է, որ երկրում պետք է պաշտպանության համակարգ ներդրվի:

«Նախևառաջ դա մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է: Չէ՞ որ, աստիճանաբար՝ քայլ առ քայլ, մեր դեմ խոր աշխատանք է տարվում: Կալինինգրադից մինչև Կամչատկա: Ոչ պակաս կարևոր հարց է. պետք է լինի գաղափարախոսություն, թե՞ ոչ: Ինչի՞ համար են կոմիսարները զորքերում: Ինչի՞ համար են արտասահմանում քարոզչության կենտրոններ ստեղծվել»,- ասել է Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ «հակառուսական քարոզչության թշնամական կենտրոնները ստեղծվում են երկրի սահմանների երկայնքով՝ Ռիգայում, Տալլինում, Վարշավայում, Հելսինկիում, այդ իսկ պատճառով Ռուսաստանը պետք է դրանց դեմ պաշտպանական համակարգ ստեղծի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր