ԱՆթույլատրելի է.Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է պատրաստվել

Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։
Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական և թուրքական տիրույթում։ Թե ում կողմից է պատրաստվել այն, առայժմ հայտնի չէ։
Գերմանիայում գործող և Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։
Աղբյուր` Ermenihaber.am
f