Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 օգոս 2021 19:03

Աշխարհում գրանցվել են կորոնավիրուսով եղջերուների վարակման առաջին դեպքերը

Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է եղջերուների՝ կորոնավիրուսով վարակման՝ աշխարհում առաջին դեպքերի մասին , այս մասին հայտարարությունը տեղադրվել է գերատեսչության կայքում:

Նշվել է, որ գերատեսչության մասնագետները կորոնավիրուս են հայտնաբերել Օհայո նահանգի սպիտակ պոչավոր եղջերուների մոտ: «Սրանք աշխարհի առաջին եղջերուներն են, որոնց շրջանում հաստատվել է SARS-CoV-2 վիրուսը»,- ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ գյուղնախարարությունից հայտնել են նաև, որ կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը շատ ցածր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր