Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

31 օգոս 2021 13:32

Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել, իսկ նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել․․․
Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։ Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։

Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար»։A

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր