Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

31 օգոս 2021 16:40

ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել

ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։


«Մենք նախընտրել ենք, որպեսզի համակարգերն (օդանավակայանի հակահրթիռային անվտանգության ապահովման) աշխատեն մինչեւ վերջին րոպեները, դրանք բարդ համակարգեր են, որոնց կազմատումը երկար ժամանակ է պահանջում եւ տեխնիկապես դժվար է, ուստի մենք շարքից դուրս ենք բերել, որպեսզի դրանք այլեւս երբեք չօգտագործվեն, մենք ավելի կարեւոր ենք համարել մեր զինվորականների դուրսբերումը, քան համակարգերը»,-Մաքքենզին ասել է տեսակապով անցկացված ճեպազրույցում: Նա նաեւ հայտնել է, որ մտադիր են եղել շարքից դուրս բերել 26 ռազմական ավտոմեքենա եւ 73 ինքնաթիռ:


«Դրանք երբեք կրկին չեն թռչի»,-ասել է գեներալը: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:


Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորել են մինչեւ օգոստոսի 31-ը ավարտել կազմակարպված տարհանումը եւ լքել երկիրը, բայց խոստացել են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին ու ռիսկի խմբի տեղի բնակիչներին, ովքեր կցանկանան ավելի ուշ մեկնել: Օգոստոսի 30-ին Պենտագոնը հայտարարել է այն մասին, որ ամերիկացի բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր