Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 սեպ 2021 15:49

Հայրը որդու դին գնացել էր գտնելու, բայց ինքն էլ զոհվեց.10 ամիս մայրը որդուն փնտրել է Արցախի հանձնված տարածքներում, գտել է սեպտեմբերի 1-ին դիահերձարանում

«Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում...


Տղայի դին գտել են սեպտեմբերի 1-ին, դիահերձարանում։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր...


10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։


10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել...


Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, «Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր