Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով          «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է», Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր       Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջ    

06 սեպ 2021 16:14

Լոսի Քիսոին՝ Քրիստինե Հալաջյանին «Տիգրան Մեծ» մեդալով պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում

Հանրությանը որպես Լոսի Քիսո հայտնի Քրիստինե Հալաջյանը «X զորամաս-թանգարանում» «Տիգրան Մեծ» մեդալով է պարգևատրվել ՀԱԲ-ի կողմից ( «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորում)։

«Չգիտեմ, թե որ արժանիքիս համար, բայց ինձ «Տիգրան Մեծ» մեդալ տվեցին՝ ՀԱԲ-ի խորհրդի կողմից»,- իր ուղիղ միացման ժամանակ ասել է Քրիստինե Հալաջյանը։

Հիշեցնենք, որ «X զորամաս-թանգարանը» կառուցվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկ-ի կողմից։

Լոսի Քիսոյի այս պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում, նրանցից մեկը մեզ ասաց, որ պահանջ են ներկայացնելու․ «Եթե պիտի այդ տարածում նման մարդիկ պարգևատրվեն, ապա թող մեր երեխաների նկարները հանեն այնտեղից»։

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր