Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 սեպ 2021 11:47

ԱՆ–ից հայտնել են պատճառը, թե ինչու են բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել

Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է։

Yerevan.Today-ն այսօր գրել է, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվականը։

«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- Sputnik Արմենիային ասացին նախարարությունից։

ԱՆ–ից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։

Հավելենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ,  տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Իսկ ահա 2020-ին 113.7 մլրդ դրամ է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր