Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 սեպ 2021 12:29

Պլանավորել էր վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի՝ հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու պարկերով․ ՊԵԿ

ՊԵԿ-ը օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում իրականացվող վարչարարական գործիքների,  հարկային և մաքսային հսկողությանը զուգահեռ, նաև որպես իրավապահ մարմին, ամենօրյա միջոցառումներ է իրականացնում  հարկային և մաքսային իրավախախտումների և հանցագործությունների կանխման, խափանման ու բացահայտման ուղղությամբ։ 


ՊԵԿ-ից  հայտնում են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվում են օպերատիվ տվյալներ, որ տարբեր ֆիզիկական անձինք և  որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Մասնավորապես՝ օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանի Դաշնությունից նախօրոք պլանավորել էր ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ, որոնցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին ՀՀ տարածքում:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում ոմն Շ. Ա.- ն:


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության աշխատակիցների անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու  30.100 հատ 9 կգ-անոց դատարկ պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել շուրջ 270 տոննա քաշով կեղծ լվացքի փոշի։ Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են վերը նշված տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև՝  ևս 2  հայտնի այլ ապրանքանիշերի տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր