Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

08 սեպ 2021 15:13

Տեսանյութ.Սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն ձեր գլխին, Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք

Ուրեմն կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։


Հիշեցնենք, որ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։


«Մարդկանց պետք չէ այս տեսակ արհամարհել ու վիրավորել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք», - ասաց նա։


Զոհվածի հարազատը նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իրենց հանդիպմանը․ այնուհետև նրա Հունաստանում ծովափնյա զվարճանքին։


«Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում փակ հանդիպում ունեցանք, Ալեն Սիմոնյանն ասում էր՝ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ ցավը կիսողն այսօր գնում, «կլուբերում» «տժժում է» Էսպե՞ս եք կիսում մեր ցավը», - ասել է Արսեն Ղուկասյանը։
«Բարեկամս ասում էր, կլուբում մուտքը 4000 դոլար է։ Մենակ էդքան տա մտնի, բա ինչքա՞ն ներսը կխուրդի։ Այսինքն պատկերացրեք, մարդիկ այսօր ի՞նչ թվեր են ցաք ու ցրիվ անում, կայֆավատ լինում, տժժում, գմփում, հետո ասում՝ «մենք ձեր ցավը, ձեր հետ կիսում ենք, հարգելի ծնող»։ Էս տեսակի եք մեր ցավը կիսո՞ւմ»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր