Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

09 սեպ 2021 13:32

Արցախից 21 հազար մարդ կա ստեղ ու անտերության ա մատնված,2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են Հայաստանը․ մենք ուզում ենք մնանք. հադրութցի

 Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց ապահովեն բնակարանով։


«Դիմում-բողոքների ընդունման բաժնի պետի հետ քննարկել ենք հարցերը․ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք՝ ձեզ ինչ պատասխան տանք, այսինքն՝ մեր վիճակն էլի մնում ա անորոշ»,- քիչ առաջ Կառավարության շենքից դուրս գալով՝ լրագրողներին ու բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց հադրութցի տղամարդը։


«Ներկայացրել եմ, թե Արցախում ինչ ա կատարվում, ինչ ա անում Արայիկ Հարությունյանը, ասել եմ, որ 27-32 մլն դրամ հատկացնում են առանձնատներ սարքելու համար, որ Արցախից 21 հազար մարդ կա ստեղ ու անտերության ա մատնված։ Խնդրել եմ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում, որը, չգիտես ինչու, չկա»,- նշեց տղամարդը։


«Թեպետ ասել եմ չբարձրաձայնեմ, բայց էսօր հանրայնացնում եմ․ 2500-ից ավելի հադրութցիներ արդեն լքել են ՀՀ-ն․․․ մենք էլ ուզում ենք մնանք մեր պետությունում»,- ասաց նա։
Հադրութցիները հայտարարում են, որ եթե աջակցություն չստանան ստիպված են լինելու դիմելու օտարերկրյա դեսպանատներին ապաստարան սանալու հայցով:


Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը հայտնեց, որ նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և ճշտում են դրա օրն ու ժամը:


Ցուցարարները հայտնեցին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու և դրանք կանցկացվեն նաև օտարեկրյա դեսպանատների դիմաց:


«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանն էլ նշեց, որ մեկի փոխարեն երկու կառավարություն ունեն, ոչ մեկն իրենց հարցերով չի հետաքրքրվում. «Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ էլ ասեք՝ չենք կարողանում, որ մենք էլ դիմենք միջազգային հանրությանը: Մեզ կառավարությունում ասացին, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում կընդունեն, բայց մենք հույս չունենք էդ հանդիպումից, էլի մեր գլուխը սվաղելու են: Մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ, կամ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանատներ: Այսօրվա համար կոնկրետ գործողություն չենք նախատեսել, եթե գտնում եք, որ ինչ-որ բան կարելի է նախատեսել, ասեք, ես ձեզ հետ համաձայն կլինեմ»:


Ակցիայի մասնակիցները որոշեցին, որ հաջորդ անգամ արդեն կոնկրետ գործողությունների են դիմելու:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր