Դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչում,դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել

Նա պատմեց, որ երեքուկես ամիս էր մնացել, որ որդին ավարտեր ծառայությունը: «Տեսագրություն հայտնվեց, և ես տեսա, որ իմ որդին էլ է զոհվել: Հանդիպումների ժամանակ էլ երեխաները հաստատեցին, որ նա գնացել էր առաջ, կրակում էր ու տեսել են՝ ինչպես է ընկել: Որդուս մարմինը գտել եմ զոհվելուց 50 օր հետո, անճանաչելի էր, ԴՆԹ նույնականացում եղավ»,- ասաց Ա. Ասրյանը:
Նա նշեց, որ դեմքով ճանաչելի զոհվածի մարմինը թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով ճանաչում:
«Բազմիցս խնդրել ենք լուսանկարել դիակները, ուղղարկել քննչական, որ Ղարաբաղից մարդիկ չգան մորգերով փնտրեն: Խնդրել ենք կենտրոններ ստեղծել, մարդիկ գան լուսանկարները տեսնեն:
Ես մի օրվա մեջ 106 մարմին եմ ուսումնասիրել: Դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել:
Տվյալները գալիս են, մարդկանց չեն ասում, դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում: Գոնե այս հարցում մարդկային մոտեցում ցուցաբերեք»,- զայրացած ասաց Արմեն Ասրյանը: