Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

10 սեպ 2021 14:00

Նախազգուշացնում է ուռուցքաբանը՝ երեխաների մոտ ուղեղի քաղցկեղ կասկածելու ախտանիշները

Առանց պատճառի փսխումը կարող է երեխաների մոտ ուղեղի քաղցկեղի մասին վկայող ախտանիշ լինել: Այս մասին նախազգուշացնում է ուռուցքաբան Օլգա Ժելուդկովան (Ռուսաստան):


«Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ «երեխայի վարքագծում եւ ինքնազգացողության մեջ նույնիսկ նվազագույն շեղումները կարող են վկայել ուղեղի քաղցկեղի մասին»:


Մասնագետը նաեւ թվարկել է մի շարք ախտանիշներ, որոնք պետք է դրդեն ծնողներին շտապ դիմել բժշկի եւ զննել երեխային.


կրկնվող անհիմն փսխում,
հավասարակշռության խախտում, հաճախակի ընկնել,
քայլվածքի փոփոխություն,
տեսողության վատթարացում, շեղաչքության զարգացում,
մեջքի կամ գլխի ցավեր:
Մասնագետի խոսքով, եթե երեխայի մոտ առկա են թվարկված ախտանշանները, անհրաժեշտ է անցնել ՄՌՏ` հասկանալու համար, թե արդյո՞ք նա խնդիրներ ունի: Սակայն «պրոֆիլակտիկ» ՄՌՏ անել խորհուրդ չի տրվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր